Թուրքիան և Ուկրաինան պատրաստվում են համատեղ ռազմանավեր արտադրել
Razm.info-ի հաղորդմամբ՝
2020 թ․ դեկտեմբերի 14-ին Թուրքիան և Ուկրաինան ստորագրել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի համար 4 միավոր «ԱԴԱ» դասի կորվետների (հետախուզական, պահակային և սուզանավերի դեմ կռվող ռազմանավ) համատեղ արտադրության մասին պայմանագիր։
Այս մասին հայտնում է Defense Türk մասնագիտացված կայքը։
Համաձայն պայմանագրի՝ չորս կորվատներից մեկը կկառուցվի Թուրքիայում, իսկ մյուս երեքը՝ ուկրաինական «Օկեան» (“Океан”) նավաշինական գործարանում։
«Օկեան» գործարանի շուկայավարման բաժնի պետ Միկոլա Գապաևն ասել է, որ նրանք ակնկալում են ստորագրել կառուցվող ռազմանավերի հիմնական պայմանագիրը մինչև սույն թվականի ապրիլ ամիսը։
Բացի այդ՝ Ուկրաինան ցանկանում է կորվետները շահագործման հանձնելուց հետո դրանց վրա օգտագործել սեփական տուրբիններն ու ուղղաթիռները։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր