Թուրքիան ու ՌԴ-ն ավարտել են Ադրբեջանում համատեղ մշտադիտարկման կենտրոն հիմնելու բանակցությունները

Աշխարհ 02.12.2020   16:00   56

Թուրքիայի և Ռուսաստանի միջև ավարտվել են Ադրբեջանի տարածքում թուրք-ռուսական մշտադիտարկման կենտրոն հիմնելու շուրջ բանակցությունները։ Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ կողմերը  համապատասխան համաձայնագիր են կնքել:  Նշյալ տեղեկությունը հաստատել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։  

Նշվել է, որ աշխատանքներ են տարվում կենտրոնի գործարկումն ամենակարճ ժամկետում սկսելու նպատակով։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո թուրքական կողմը հայտարարում էր, որ Արցախում թուրքական զորք է տեղակայվելու, սակայն ռուսական կողմը դա հերքում էր` նշելով, որ թուրքական զորք կլինի միայն Ադրբեջանի տարածքում ստեղծվելիք մշտադիտարկման կենտրոնի շրջանակներում:

Աղբյուրը` ermenihaber.am


 Պիտակներ
         Թուրքիան ու ՌԴ-ն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb