Թուրքիան ու Մեծ Բրիտանիան ազատ առևտրի համաձայնագիր կկնքեն

Աշխարհ 28.12.2020   13:09   64

Բրիտանիայի առևտրի նախարար Լիզ Թրասսը հայտնել է, որ այս շաբաթ Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագիր են կնքելու: Նշվում է, որ այս համաձայնագիրը կնքելու անհրաժեշտությունն առաջացել է Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալուց հետո:

Այս համաձայնագրով 2 երկրները կկարողանան շարունակել ներկայում գործող առևտրային հարաբերությունները՝ ըստ որոնց փոխադարձ աևտուրն ազատվում է մաքսատուրքերից: 

Բրիտանացի նախարարը հույս է հայտնել, որ առաջիկայում Թուրքիայի հետ կունենան ևս մեկ պայմանագիր, որն ավելի մանրամասն կարգավորումներ կմտցնի 2 երկրների առևտրային հարաբերություններում։  

Աղբյուրը`  ensonhaber.com

email sharing button


 Պիտակներ
         Թուրքիան ու Մեծ Բրիտանիան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb