Թուրքիան ու Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը համատեղ զորավարժություն են անցկացնում

Աշխարհ 10.09.2020   15:31   31

Արևելյան Միջերկրականում թուրք-հունական լարված հարաբերությունների պայմաններում մեկը մյուսի հետևից անցկացվում են զորավարժություններ: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Հերթական զորավարժությունը տեղի է ունենում Թուրքիայի ու Կիպրոսի հյուսիսային հատվածում թուրքերի կողմից հռչակած Հյուսիսային Կիպրոսի չճանաչված հանրապետության մասնակցությամբ:

Հյուսիսային Կիպրոսի ցամաքում ու տարածքային ջրերում անցկացվող «Միջերկրածովյան փոթորիկ» անունով զորավարժությունը մեկնարկել է սեպտեմբերի 4-ին և ըստ պաշտոնական հաղորդագրության՝ պետք է ավարտվի սեպտեմբերի 10-ին:

Վարժանքներին ներգրավված են Թուրքիայի ռազմաօդային, ռազմածովային և ցամաքային ուժերը:

Նշենք, որ սրանից առաջ էլ Հունաստանն էր զորավարժություն անցկացնում Միջերկրականի արևելքում:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb