Թուրքիան օտարազգի ահաբեկիչ զինյալների է տեղափոխել Արցախի շփման գիծ

Իրադարձային 28.09.2020   23:57   289

Թուրքիայի կառավարության պաշտոնյաները, խրախուսելով Ադրբեջանին շարունակել հակամարտությունը Արցախի հետ, կրկին ուժեղացնում են անապահովության և քաոսի մթնոլորտը Կովկասյան տարածաշրջանում:

Այս իրավիճակում ո՞րն է Անկարայի առաջնորդների նպատակը: Անկասկած, Սիրիայում և Իրաքում ահաբեկչական շարժումների հետ համագործակցության պատմություն և փորձ ունեցող աշխարհազորայինների տեղակայումը կարող է սրել Ադրբեջանի խնդիրները Հայաստանի հետ պատերազմում:

Մինչ միջազգային հանրությունը կոչ է անում Ղարաբաղում հաստատել զինադադար և խաղաղություն, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Ղարաբաղում հրադադարի համար պայման է դրել:

«Ախար» կայքի հաղորդման համաձայն, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է, որ տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը կարող են ապահովվել Ադրբեջանի գրավյալ տարածքներից Հայաստանի դուրս գալով:

Էրդողանն ընդգծել է .«Թուրքիան կշարունակի աջակցել բարեկամ ու եղբայրական Ադրբեջանին ՝ իր բոլոր հնարավորություններով»:

Այս առումով չպետք է անտեսել այն հնարավորությունը, որ առանց Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության ՝ ՆԱՏՕ-ի թույլտվության տարածաշրջանի և աշխարհի այլ երկրներ թուրքական զորքեր ուղարկելու արգելքը խնդիրներ կստեղծեն Անկարայի համար: Պատերազմին աջակցելուց բացի, թուրք պաշտոնյաները բազմիցս բարձրացրել են հայկական ուժերի դեմ կռվելու համար թուրքական զորքեր ուղարկելու հարցը:

Հուլիսին և սեպտեմբերի 27-ին ադրբեջանական և հայկական ուժերի բախումների ընթացքում թուրք պաշտոնյաները վերահաստատեցին պատերազմը շարունակելու անհրաժեշտությունը մինչև վերջնական արդյունքը և Ադրբեջանի գրավյալ տարածքների վերադարձը:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Հայաստանին հայտարարել է պատերազմի նախաձեռնող և ծաղրելով Նիկոլ Փաշինյանի կառավարությանն ասել է. «Մի երկիր, որը չի կարող լուծել իր ներքին խնդիրները և նախաձեռնել նման գրոհներ, ամենից շատ անհարգալից է իր ժողովրդի նկատմամբ: Թուրքիան չի հապաղի դիմակայել Ադրբեջանի իրավունքների ու հողերի դեմ ցանկացած հարձակման, իսկ անհրաժեշտության դեպքում կավելացնի ռազմական օգնությունը Ադրբեջանին»:

Մինչ միջազգային հանրությունը կոչ է անում Ղարաբաղում հաստատել զինադադար և խաղաղություն, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Ղարաբաղում հրադադարի համար պայման է դրել:

«Ախար» կայքի հաղորդման համաձայն, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է, որ տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը կարող են ապահովվել Ադրբեջանի գրավյալ տարածքներից Հայաստանի դուրս գալով:

Էրդողանն ընդգծել է .«Թուրքիան կշարունակի աջակցել բարեկամ ու եղբայրական Ադրբեջանին ՝ իր բոլոր հնարավորություններով»:

Հայաստանում Իրանի նախկին դեսպան և քաղաքական փորձագետ Մոհամադ Ֆարհադ Քոլեյնին կարծում է.«Եթե մի ուժ (Թուրքիա), որը ցանկանում է նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, որը բխում է տարածաշրջանի ազգերի շահերից, կառուցողական քայլ կլինի, սակայն եթե այն արվի մենաշնորհային շահերի համատեքստում, ապա կասկածի տեղիք է տալիս»:

Թուրքիայի ղեկավարները հայտարարում են, թե մտադիր են միջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ,  բայց միևնույն ժամանակ, չեն ցանկանում լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Փաստորեն, Անկարայի պաշտոնյաները մտադիր են օգտագործել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում իրենց ազդեցությունն ու ներկայությունը  մեծացնելու համար :

Թարգմանեց՝ Ս.Շ 



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb