Թուրքիան ոլորտային նախագահություն է ստանձնում ԵԱՀԿ-ում

Իրադարձային 15.01.2020   13:15   150
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Թուրքիան ստանձնում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի (ԵԱՀԿ) Անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումի նախագահությունը:

Անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումը (Forum for Security Co-operation) ԵԱՀԿ-ի կազմում  որոշում կայացնող 4 մարմիններից մեկն է: Մնացյալ երեքն են՝ Գագաթաժողովը, Նախարարների խորհուրդը և Մշտական խորհուրդը:

Նշվում է, որ Թուրքիան նախագահությունը կստանձնի հունվարի 15-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունենալիք հիշյալ ֆորումի նիստի ժամանակ: Նիստին մասնակցելու է Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը:

ԵԱՀԿ-ի այդ առանցքային կառույցի նախագահությունը Թուրքիան կստանձնի 4 ամսով:

 Անվտանգության համագործակցության ֆորումը ԵԱՀԿ առանցքային բանակցային մարմիններից է, ուր քննարկվում են տարածաշրջանի անվտանգության հիմնախնդիրներ, այդ թվում՝ վստահության եւ անվտանգության ամրապնդման միջոցառումները, սպառազինությունների վերահսկումը, զինաթափումը, ինչպես նաեւ անվտանգության ոլորտի այլ կարեւոր հիմնահարցեր: üորումի գործունեության կարեւոր մաս է կազմում նաեւ ահաբեկության եւ փոքր զենքերի եւ թեթեւ սպառազինությունների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, զինված ուժերի ժողովրդավարական վերահսկումը:



 Պիտակներ
         ԵԱՀԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon