Թուրքիան օգնում է վերականգնել Վրաստանի Մառնեուլիի օդանավակայանը

Աշխարհ 14.04.2021   16:10   43

Ապրիլի 12-ին Թուրքիայի Կառավարությունը Վրաստանի պաշտպանության նախարարությանն է տրամադրել տարբեր տեսակի հատուկ տեխնիկա՝ Մառնեուլիի ռազմական օդանավակայանի նյութատեխնիկական հնարավորությունները բարելավելու համար։ Սարքավորումները տրամադրվել են երկու երկրների կառավարությունների միջև ստորագրված «Ռազմական համագործակցության համաձայնագրի» շրջանակում։

Վրաստանի ՊՆ հաղորդմամբ՝ նոր սարքավորումների և օժանդակ ավիացիայի պաշտոնական հանձնումը տեղի է ունեցել Մառնեուլիի Միացյալ ավիացիոն էսկադրիլիայի բազայում։ Արարողությանը մասնակցել են Վրաստանի պաշտպանության նախարար Ջանշեր Բուրչուլաձեն, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Իրակլի Չիչինաձեն, Ռազմաօդային ուժերի հրամանատար Սերգո Նինուան, Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգան, Թուրքիայի ռազմական կցորդ Բուրաք Ալթըները։

Թուրքիան Մառնեուլիի օդանավակայանի վերականգնման համար շուրջ 14 մլն դոլար դրամաշնորհը հատկացրել էր 2020 թ․ վերջին։


 Պիտակներ
         Մառնեուլիի օդանավակայան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb