Թուրքիան Միջերկրական և Էգեյան ծովերում զորավարժություն է անցկացնում

Աշխարհ 26.02.2021   19:15   95

Թուրքիայի ռազմածովային ուժերը փետրվարի 25-ից մարտի 7-ը Միջերկրական և Էգեյան ծովերում անցկացնելու են «Մավի Վաթան-2021» (“Mavi vatan-2021”) պլանային զորավարժությունը:

Այս մասին ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի ՊՆ պաշտոնական կայքը:

Զորավարժությունն ունի մի քանի հայտարարված նպատակ․ գնահատել ՌԾՈւ ենթակա շտաբերի, ստորաբաժանումների և նավերի պատրաստվածությունը, ռազմածովային և այլ զորատեսակների հետ համատեղ գործողությունների ունակությունների զարգացումը, հիմնական գործողությունների սցենարների փորձարկումը։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb