Թուրքիան կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է արտաքին չվերթները

Աշխարհ 31.03.2020   11:45   335

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կորոնավիրուսի (Covid-19) դեմ պայքարի շրջանակներում է Անկարան դադարեցնում է բոլոր արտաքին չվերթները: 

«Բոլոր չվերթները դադարեցված են: Թուրքիայի քաղաքների միջև տեղաշարժը  պիտի իրականացվի միայն  տեղական ինքնակառավարման մարմինների թույլտվությամբ», -  ասել է Էրդողանը: 

Նա նաև նշել է, որ Թուրքիայի 81 նահանգներում ստեղծվելու են հատուկ հանձնաժողովներ, որոնք պետք է հետևեն ստեղծված իրավիճակին և միջոցներ ձեռնարկեն: 

Թուրքիայում մարտի 29-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացածների թիվը հասել է 131-ի։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Աղբյուրը՝ ermenihaber.am



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon