Թուրքիան հայտնվել է Սաուդյան Արաբիայի ժամանակավոր «սև ցուցակում»

Աշխարհ 03.02.2021   14:16   47

Սաուդյան Արաբիան ժամանակավորապես արգելել է մուտքը թագավորություն 20 երկրներից՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին գրում է Tass-ը՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին:

ՆԳՆ որոշումն ուժի մեջ է մտնում այսօրվանից՝ փետրվարի 3-ից, ժամը 21:00-ից:

«Առողջապահության նախարարության կարգադրությունները` որպես կանխարգելիչ միջոց կորոնավիրուսի տարածումը վերահսկելու համար կատարելու շրջանակներում ՆԳՆ-ն հայտարարել է երկիր մուտքի ժամանակավոր արգելքի մասին ոչ քաղաքացիների, դիվանագետների, բժշկական աշխատողների և նրանց ընտանիքների անդամների համար Արգենտինայից, Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Իռլանիդիայից, Իտալիայից, Լիբանանից, ԱՄԷ-ից, Պակիստանից, Պորտուգալիայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Հարավային Աֆրիկայից և Ճապոնիայից»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ դեկտեմբերի վերջից մինչև մայիսի 17-ը Սաուդյան Արաբիան ճանապարհորդության խիստ սահմանափակումներ ունի: Երկրի բնակիչներին խորհուրդ չի տրվում լքել երկիրը, օդային, ցամաքային և ծովային հաղորդակցություններ չեն իրականացվում:
 


 Պիտակներ
         Սաուդյան Արաբիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb