Թուրքիան հավանություն է տվել «Սպուտնիկ V»-ի արտադրությանը

Աշխարհ 19.04.2021   16:00   58

Թուրքիան հավանություն է տվել ռուսական հակակորոնավիրուսային «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությանը։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս մասին հայտնել է կորոնավիրուսի հարցով գիտխորհրդի անդամ Աֆշին Էմրե Քայըփմազը։ 

Ըստ այդմ, ռուսական պատվաստանյութի հետազոտություններից հետո, թույլատրվել է Թուրքիայում իրականացնել վերջինիս արտադրությունը։

Ավելի վաղ Թուրքիայի Առողջապահության նախարար Ֆահրեդդին Քոջան հայտարարել էր, որ ռուսական պատվաստանյութը կարող է Թուրքիա մատակարարվել երերք կամ չորս ամսից։ Հետազոտությունների միջանկյալ արդյունքներն էլ նախարարը գնահատել էր որպես գոհացուցիչ։


 Պիտակներ
         «Спутник V»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb