Թուրքիան դուրս է եկել Ստամբուլյան կոնվենցիայից

Աշխարհ 20.03.2021   11:33   109

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ՝ երկիրը դուրս է եկել Ստամբուլյան կոնվենցիայից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Որոշումը հրապարակվել է թուրքական Resmi Gazete պաշտոնաթերթում:

Թուրքիան 2011 թվականին էր միացել Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային, որը հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անունով:

Երկրի ընտանիքի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զեհրա Զումրութ Սելջուկը թվիթերյան իր միկրոբլոգում նշել է, որ թուրքական օրենսդրությունը կպաշտպանի կանանց իրավունքները: Նրա համոզմամբ՝ Թուրքիայի օրենսդրական համակարգը այնքան դինամիկ և ուժեղ է, որ կկարողանա ըստ անհրաժեշտության նոր կարգավորումներ իրականացնել:


 Պիտակներ
         Ստամբուլյան կոնվենցիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb