Թուրքիան ծով է իջեցրել 1-ին տեղական արտադրության սուզանավը

Աշխարհ 23.12.2019   11:43   141
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ծովն են իջեցրել 1-ին տեղական արտադրության սուզանավը:

«Piri Reis» (Փիրի Ռեիս) անունով սուզանավն ունի 68մ երկարություն և կարողանալու է ջրի տակ մնալ 50 օր: Սուզանավը շահագործվելու է 40 հոգանոց անձնակազմի կողմից:  

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր «Նոր տիպի սուզանավեր» նախագծի մասին, որի շրջանակներում նախատեսվում է արտադրել 7 տեղական սուզանավ:

Հաղորդվում է, որ «Hızırreis» կոչվող 2-րդ սուզանավն այժմ գտնվում է տեխնիկական համալրման փուլում, 3-րդ և 4-րդ սուզանավերի պատրաստումն ընթացքի մեջ է:

Թուրքիայի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառման ժամանակ տրվել է նաև 5-րդ սուզանավի արտադրության մեկնարկը:

Նախատեսվում է, որ թուրքական արտադրության 7 սուզանավերի արտադրությունը կավարտվի 2027 թվականին:



 Պիտակներ
         Թուրքիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon