Թուրքիան Բոսնիա և Հերցեգովինայի հետ ռազմական համագործակցության պայմանագիր է կնքել

Աշխարհ 04.03.2021   16:35   58

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նախօրեին Անկարայում ընդունել է Բոսնիա և Հերցոգովինիայի պաշտոնակից Սիֆետ Պոդզիչի գլխավորած պատվիրակությանը:

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և  տարածաշրջանային պաշտպանության ու անվտանգության, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր: Կարևորվել է նաև 2 երկրների միջև ռազմական ուսուցման բնագավարում առկա համագործակցության խորացմանը միտված քայլերը: 

Հանդիպման ավարտին 2 երկրների միջև ստորագրվել է ռազմական ոլորտում ֆինանսական համագործակցության մասին պայմանագիր և դրամական օգնության տրամադրման մասին արձանագրություն:

Աղբյուրը՝ ermenihaber.am


 Պիտակներ
         ռազմական համագործակցության պայմանագ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb