Թուրքիան արդիականացնում է Leopard 2A4 տանկերը

Արսենալ 14.03.2021   22:30   178

Razm.info-ի հաղորդմամբ՝ Թուրքական Roketsan ռազմարդյունաբերական ընկերության բալիստիկ պաշտպանության կենտրոնն արդիականացնում է թուրքական բանակի Leopard 2A4 տանկերը՝ տեղական արտադրության լրացուցիչ T1 զրահով։ Արդիականցված 2 միավոր տանկ Թուրքիայի զինված ուժերին է փոխանցվել դեռևս 2020 թ․ դեկտեմբերին։

Այս մասին հայտնում է թուրքական SavunmaSanayiST մասնագիտացված կայքը։ Նախատեսվում է 2021 թ․ ընթացքում արդիականացնել և բանակի սպառազինությանը փոխանցել ևս 40 միավոր արդիականացված Leopard 2A4 տանկ։

Նշենք, որ 2018 թ․ հունվարին Սիրիական Աֆրինում քրդական ուժերի դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության ֆոնին Գերմանիայի կառավարությունը դադարեցրել էր Թուրքիայի ԶՈւ սպառազինությունում առկա գերմանական արտադրության Leopard տանկերի արդիականացման ծրագիրը: Դրանից հետո թուրքական Roketsan ընկերությունը սկսել էր այդ տանկերի արդիականացման համար աշխատանքները։

Հավելենք, որ Leopard տանկերը թուրքական բանակի հիմնական մարտական տանկերն են: Դրանք գործածվել են նաև Սիրիայի հյուսիսում «Եփրատյան վահան» ռազմագործողության ընթացքում։


 Պիտակներ
         Leopard 2A4


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb