Թուրքիան արձագանքել է Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը

Աշխարհ 15.02.2020   10:45   755

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի՝ Օսմանյան Պետության կողմից իրականացված հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի ընդունմանը:

Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Համի Աքսոյը բանաձևի ընդունումն անվանել է «մռայլ օրինակ»։

«Դա մի վարչակարգի կեղծավորության պատկերն է, որը տարիներ շարունակ տարվել է սեփական ժողովրդի, այդ թվում նաև երեխաների նկատմամբ ամեն տեսակի դաժան վերաբերմունք դրսևորելով և որը պատճառ է դարձել միլիոնավոր մարդկանց տեղահանման»,-ասել է Աքսոյը՝ Սիրիային մեղադրելով նաև քիմիական զենքի օգտագործման մեջ:

Նշվում է, թե «մարդասիրական ողբերգությունը, որն առաջացրել է այս ռեժիմը, շարունակվում է, որը պատմության մեջ ամենամեծ աղետներից մեկն է»։

«Միջազգային իր լեգիտիմությունը կորցրած դաժան ռեժիմի կողմից այս անհիմն պնդումները ակնհայտ ցուցիչ է այն այլասերված մտածելակերպի, որն ընկած է դրա հետևում»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ։



 Պիտակներ
         Թուրքիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon