Թուրքիան արձագանքել է Charlie Hebdo ամսագրի` Էրդողանի ծաղրանկարին

Աշխարհ 28.10.2020   15:00   67

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, պաշտոնական Անկարան դատապարտում է Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի ծաղրանկարների հրապարակումը Charlie Hebdo ֆրանսիական ամսագրում՝ դրանք որակելով որպես «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «հակամուսուլմանական ծրագրի» պտուղներ»։ Այս մասին հայտարարել է  Էրդողանի խոսնակ Ֆահրեթին Ալթունը: փոխանցում է  ն:

Ավելի վաղ Charlie Hebdo-ն իր շապիկին հրապարակել էր Էրդողանի ծաղրանկարը` Փարիզի եւ Անկարայի հարաբերությունների միջեւ ճգնաժամի ֆոնին: Թուրքիայի ղեկավարը ծաղրանկարում պատկերված է կիսահագնված, նստած է բազկաթոռին եւ աջ ձեռքում զովացուցիչ ըմպելիք է: Մյուս ձեռքով նա բարձրացնում է սպասուհի դերյան:

Ծաղրանկարը վերնագրված է` «Էրդողանն անձնական կյանքում շատ անպարկեշտ է»:


 Պիտակներ
         Charlie Hebdo


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb