Թուրքիան ԱՄՆ-ին սպառնում է պատժամիջոցներով

Աշխարհ 26.04.2021   13:57   42

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձից հետո Թուրքիայի պաշտոնատար անձինք շարունակում են դատապարտող հայտարարություններով հանդես գալ, գրում է Ermenihaber.am-ը։

«Ցեղասպանություն» տերմինը հնչեցնելուց բացի թուրք պաշտոնյաներին և հանրության որոշ խմբերի խիստ վրդովեցրել է այն, որ ԱՄՆ նախագահն իր հայտարարության մեջ Ստամբուլն անվանել է Կոստանդուպոլիս։

Նախատեսվում է, որ ապրիլի 26-ին գումարվելիք կառավարության նիստիում, որը կգլխավորի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կքննարկվի ԱՄՆ դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը։

Որոշ շրջանակներ նույնիսկ խոսում են ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության հարցի վերանայումն օրակարգ բերելու մասին։

Թուրքական իշխանությունները նշել են, որ հակված են կոշտ և «համարժեք» պատասխան տալու Բայդենի հայտարարությանը։

Այս համատեքստում ընդդիմությունն օրակարգ է բերել նաև ԱՄՆ-ի համար Ինջիրլիքի ավիաբազայից օգտվելու արգելք սահմանելու մասին իր առաջարկությունը։  

Աղբյուրը՝ Ermenihaber.am


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb