Թուրքիան ԱՄՆ-ին սպառնացել է Սիրիայում միայնակ ձևավորել անվտանգության գոտի

Աշխարհ 30.07.2019   19:35   168
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի նորանշանակ ղեկավար Մարք Էսփերի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային մի շարք խնդիրներ. գրում է ermenihaber-ը: 

Զրույցի ժամանակ թուրք պաշտոնյան Էսփերին իրազեկել է տարածաշրջանային մի շարք  հարցերում Անկարայի ակնկալիքների մասին։ Մասնավորապես Աքարի խոսքերով, «ԱՄՆ-ն պետք է դադարի աջակցել Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող Սիրիայի քրդական ուժերին»։ Դրանից զատ, Աքարը Էսփերին ասել է, որ, Թուրքիան երբեք թույլ չի տա, որ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերը ստեղծեն «ահաբեկչական միջանցք»։

Անկարան պահանջել է, Սիրիայի քրդական ուժերին նախկինում ԱՄՆ-ի կողմից տրամադրված զենքը և զինամթերքը հետ վերցվեն։ Անդրադառնալով Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցին՝ Աքարը պնդել է, որ միակ երկիրը, որն ի զորու է վերահսկել նշյալ գոտին, Թուրքիան է։

Նա նշել է, որ ստեղծվելիք գոտւց Սիրիայի քրդական ուժերը պետք է դուրս գան ամբողջապես։ Միևնույն ժամանակ Աքարն ասել է, որ, եթե հանկարծ ԱՄՆ-ու Թուրքիան Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու պայմանների հարցում համաձայնության չհասնեն, թուրքական կողմը միայնակ կստեղծի նշյալ գոտին։ 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Թուրքիա-Վրաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon