Թուրքիան 33 մլն դոլարի օգնություն կտրամադրի Ուկրաինայի բանակին

Աշխարհ 05.02.2020   12:45   479

Թուրքիան Ուկրաինայի բանակի կարիքների բավարարման համար 200 մլն թուրքական լիրայի (33.4 մլն դոլար) օգնություն կտրամադրի: Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Սիբիգան:

Դեսպանը հայտնել է, որ ֆինանսական օգնության մասին համաձայնագիրը կստորագրվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ուկրաինա կատարելիք այցի ընթացքում: Նախատեսվում է, որ այդ գումարը պետք է ծախսվի սպառազինության ձեռքբերման համար:

Դեսպանը նաև նշել է, որ նախկինում ևս նմանատիպ պայմանգրեր ստորագրվել են երկու երկրների միջև:

Հաղորդվում է, որ փետրվարի 3-ին Ուկրաինա այցի շրջանակներում Թուրքիայի նախագահը հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմի Զելենսկիի հետ, ինչպես նաև մասնակցելու է Թուրքիա-Ուկրաինա բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի 8-րդ նիստին:

Աղբյուրը` ermenihaber.am



 Պիտակներ
         Թուրքիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon