Թուրքիան 20 րոպե արգելափակել է Հունաստանի արտգործնախարարի ինքնաթիռի թռիչքը օդում

Աշխարհ 15.10.2020   14:00   31

«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, Թուրքիայի իշխանությունները երեկ երեկոյան, Մոսուլից հյուսիս ընկած թուրք-իրաքյան սահմանի վրա, Հունաստանի կառավարական ինքնաթիռը 20 րոպե պահել են օդում՝ հրաժարվելով տրամադրել ավելի վաղ հաստատված գերթռիչքի թույլտվությունն իր տարածքով:

Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը օդանավում է եղել և վերադառնում էր Աթենք: Տեղեկությունը հայտնել  է հունական ERT հանրային հեռուստատեսությունը:

«Այս գործողությունը դուրս է գալիս բարիդրացիության հասկացությունների շրջանակից և խախտում է դիվանագիտական վարքագծի կանոնները», - նշում է հեռուստաալիքը:

Հունաստանի արտգործնախարարի այցը Իրաք 22 տարվա մեջ առաջին անգամ էր կատարվում: Այցն ավարտելուց հետո ինքնաթիռն օդ է բարձրացել Իրաքից:

«Թուրքական իշխանությունները ծանուցվել են VIP թռիչքի մասին և թռիչքի թույլտվություն են տվել, բայց սահմանին մոտենալուն պես թույլտվությւոնը հետ են կանչել: Սկսվել են ինտենսիվ դիվանագիտական բանակցություններ, ինքնաթիռը ստիպված է եղել իջեցնել բարձրությունը և պտույտներ տալ, մինչև խնդրի լուծումը: Այն առաջացրել է վառելիքի պակասի ռիսկ», - հայտնել է ERT- ն:



 Պիտակներ
         Թուրքիան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb