Թուրքիան 12-րդն է ամենից շատ ոսկու պաշարներ ունեցող երկրների ցանկում

Աշխարհ 04.05.2021   17:10   46

Ոսկու համաշխարհային խորհուրդը (World Gold Council, WGC) հերթական զեկույցն է հրապարակել, որում նշվում է ողջ աշխարհում ամենաշատ ոսկու պաշարներ ունեցող երկրների ցանկը։

Նշվում է, որ ապրիլին Թուրքիան ոսկու ամենաշատ պաշարներ ունեցող 40 երկրների շարքում պահպանել է իր դիրքերը: 

Թուրքիային պատկանող ընդհանուր ոսկու պաշարները գնահատվել են 512.6 տոննա։ Այս ցուցանիշով Թուրքիան 12-րդ հորիզոնականն է զբաղեցնում վերոհիշյալ ցանկում։   

Վարկանիշը գլխավորում է ԱՄՆ-ն՝ ոսկու 8.133,5 տոննա գնահատված պաշարներով:

2018թ. սեպտեմբերի դրությամբ Թուրքիային պատկանող ընդհանուր ոսկու պաշարները գնահատվել էին 240․2 տոննա։ 


 Պիտակներ
         Թուրքիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb