Թուրքական ԶԼՄ-ներ․ «Թուրք-ադրբեջանական զորավարժությունների նպատակն է ահաբեկել Հայաստանին»

Աշխարհ 28.07.2020   14:22   362

Ադրբեջանը և Թուրքիան ցամաքային զորքերի և օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնեն համատեղ։

Զորավարժություններին կներգրավվեն երկու երկրների զինանձնակազմը, զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, ականանետեր, ինչպես նաև ռազմական ավիացիա և ՀՕՊ։

Ըստ պլանի՝ զորավարժությունները ցամաքային զորքերի ներգրավմամբ օգոստոսի 1-5-ը կանցկացվեն Բաքվում և Նախիջևանում, հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քյուրդամիրում և Եվլախում՝ ռազմական ավիացիայի ներգրավմամբ։

Թուրքական լրատվամիջոցները, անդրադառնալով թեմային, գրել են, որ այն կապված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հուլիսյան մարտերի հետ և հավելել, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից անցկացվող նշյալ զորավարժությունների նպատակն է  ահաբեկել Հայաստանին։ 

Աղբյուրը՝ ermenihaber.am



 Պիտակներ
         թուրք-ադրբեջանական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb