Թուրքական TF-X կործանիչ

Արսենալ 01.04.2021   22:30   1092

«Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» ընկերության (TAI) տնօրեն Թեմել Քոթիլը հայտարարել է, որ «Տեղական կործանիչ ինքնաթիռ» (MMU) ծրագրի շրջանակներում նախատեսվում է ամսական արտադրել 2 միավոր TF-X կործանիչ։ Դրանցից յուրաքանչյուրը կարժենա 100 մլն դոլար։

Այս մասին հայտնում է ռազմական հարցերով մասնագիտացված Defence and Technology կայքը։ Թ․ Քոթիլն ասել է, որ ինքնաթիռների արտադրման համար մինչ օրս Թուրքիան ստացել է 600 մլն դոլարի աջակցություն։ Ըստ նրա՝ միայն MMU ծրագրի շրջանառության ծավալից ստացվելիք տարեկան եկամուտը կկազմի 2․4 մլրդ դոլար։

TAI տնօրենի պնդմամբ՝ այժմ կործանիչների նախագծի վրա աշխատում է մոտ 1000 թուրք ինժեներ, որոնց թիվը ընկերությունը ցանկանում է հասցնել 6000-ի։ Նախագծի վրա աշխատում է նաև շուրջ 100 բրիտանացի ինժեներ։


 Պիտակներ
         TF-X կործանիչ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb