Թուրքական նավը սեյսմիկ հետախուզության համար ուղեւորվել Է Հունաստանի կղզիներից ոչ հեռու

Աշխարհ 12.10.2020   15:18   36

Թուրքական Oruc Reis նավը հոկտեմբերի 12-ից մինչեւ 22-ը սեյսմիկ հետախուզությամբ Է զբաղվելու Արեւելյան Միջերկրածովում, Հունաստանի կղզիներից ոչ հեռու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Թուրքիայի ռազմածովային ուժերի օվկիանասագիտության, հիդրոգրաֆիայի եւ նավիգացիայի վարչությունը: Թուրքիան թողարկել Է ՆԱՎՏԵՔՍ (Navtex) հերթական միջազգային ծանուցումը: Հաղորդագրության մեջ ասվում Է, որ Oruc Reis-ը համատեղ հետազոտություններ Է անցկացնելու Ataman AND Cengizhan նավի հետ համատեղ:

Daily Sabah-ը նշում Է, որ հետախուզությությունն անցկացվելու Է Կաստելորիզո հունական կղզուց դեպի հարավ: Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն արձագանքել Է Twitter-ում զետեղված այդ տեղեկատությանը՝ գրելով նավի անվանումը: Վերջին ժամանակներս կտրուկ սրվել են Աթենքի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները: Դա կապված Է այն բանի հետ, որ թուրքական Oruc Reis նավը սեյսմիկ հետախուզություններ Է անցկացրել Արեւելյան Միջերկրածովի այն շրջանում, որը Հունաստանը համարում Է իր բացառիկ տնտեսական գոտին (ԲՏԳ):

Հունաստանի զինված ուժերը բերվել են բարձր մարտական պատրաստության: Թուրքիան նաեւ հետազոտություններ Է անում այն շրջանում, որը Կիպրոսը համարում Է իր ԲՏԳ-ն: Այն բանից շատ չանցած, երբ Անկարան Oruc Reis հետախուզական նավը եւ ռազմական նավերը դուրս Է բերել Արեւելյան Միջերկրածովից, Հունաստանի արտաքին գործերի նախարարը սեպտեմբերի 22-ին հայտարարել Է Թուրքիայի հետ տարածքների գոտիականացման շփումները վերսկսելու պայմանավորվածությունների մասին, եւ առաջիկայում անցկացնել շփումների 61-րդ փուլը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



 Պիտակներ
         թուրքական նավ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb