Թուրքական նավի վրա հարձակման հետևանքով սպանվել է անձնակազմի ադրբեջանցի անդամը

Աշխարհ 25.01.2021   14:28   55

Նիգերիայի Լագոս քաղաքից Հարավաֆրիկյան Հանրապետության Ջեփե Թաուն քաղաք ուղևորվող MOZART նավը ծովահենների կողմից հարձակման է ենթակվել։ Տեղի ունեցածի հետևանքով նավի  անձնակազմի 1 անդամ սպանվել է, 15-ը առևանգվել են, ևս 3-ը ծովահենների հետ մնացել է նավում։  Սպանված անձն ադրբեջանցի է եղել։ 

Հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել Գվինեական ծոցում։ Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել հարձակման ենթարկված նավի կապիտաններից մեկի հետ։ 

Դեպքին արձագանքել է Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մևլութ Չավուշօղլուն, նշելով, որ  անհրաժեշտ քայլերը ձեռնարկվում են, առևանգված անձնակազմի անդամներին ետ վերադարձնելու համար։


 Պիտակներ
         թուրքական նավ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb