Թուրքական լիրան նոր հակառեկորդ է գրանցել

Աշխարհ 27.10.2020   14:36   44

Թուրքական լիրան այսօր ռեկորդային ցածր մակարդակի հասավ։ Այս մասին գրում է Reuters-ը։

Թուրքիայի կապերի լարվածությունը Միացյալ Նահանգների հետ, վեճը Ֆրանսիայի հետ, Հունաստանի հետ ծովային իրավունքների շուրջ վեճը և կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության աջակցության խստացումը լիրան դարձրել են այս տարվա վատագույն ցուցանիշ ունեցած EMEA-ի արժույթներից մեկը:

Այսօր մեկ լիրան արժեցել է 8.1 դոլար։ Այս տարի թուրքական արժույթն ավելի քան 36% անկում է գրանցել:

Նշվում է, որ աշխարհաքաղաքական լարվածության աճը և ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքը էլ ավելի են սրում լիրայի բացասական տրամադրությունները:


 Պիտակներ
         Թուրքական լիրա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb