Թուրքական լիրան դոլարի նկատմամբ ռեկորդային անկում է գրանցել

Աշխարհ 08.10.2020   16:54   94

Թուրքական արժույթը ռեկորդային անկում է գրանցել՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց հասնելով 7.89 լիրայի։ Հերթական անկումը գերազանցել է  նախորդ օրը գրանցված նվազագույն ցուցանիշը (7.88 լիրա), հայտնել է Bloomberg-ը:

Ավելի վաղ Bloomberg-ը թուրքական ազգային արժույթի արժեզրկումը կապել էր այն մտավախությունների հետ, որ Անկարան կարող է ներքաշվել ԼՂ հակամարտության մեջ: Թուրքական կողմը սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ սատարում է Բաքվին:


 Պիտակներ
         Թուրքական լիրա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb