Թուրքական լիրան բարելավել է դիրքերը դոլարի նկատմամբ

Աշխարհ 08.02.2021   14:51   46

Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, չնայած 2020թ. չորրորդ եռամսյակում օրեցօր թարմացվող արժեզրկման պատմական ռեկորդներին, վերջին շրջանում սկսել է բարելավել դիրքերը ամերիկյան դոլարի նկատմամբ։

Արժևորման միտում նկատվեց Թուրքիայի կենտրոնական բանկի՝ փոխարժեքի շուկայում լիրայի դիրքերն ամրապնդելու ուղղությամբ որոշ միջամտություններ անելու վերաբերյալ հայտարարությունից հետո։ Lիրայի դիրքերը աննշան կերպով բարելավվել են:

2020թ. նոյեմբերին 1 դոլարի նկատմամբ սահմանված 8.58 լիրա փոխարժեքից հետո, որը լիրայի պատմական հակառեկորդն էր,  այս շաբաթ սահմանվել է 7.02 լիրա փոխարժեք:

Թուրքիայի կենտրոնական բանկը նոր դրամական քաղաքականության ֆոնին նախատեսում է, որ 2023թ.1 դոլարի նկատմամբ սահմանված փոխարժեքը հացնել  5 լիրայի


 Պիտակներ
         Թուրքական լիրա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb