Թուրքական հեռուստաընկերությունը տուգանվել է «հակաադրբեջանական» մեկնաբանության պատճառով

Աշխարհ 08.10.2020   20:14   28

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը որոշել է թուրքական «Halk TV»-ի նկատմամբ խոշոր չափի վարչական տուգանք կիրառել՝ քաղաքական հաղորդումներից մեկում «Ադրբեջանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին քննադատություններ հնչեցնելու, հեղինակությունը նսեմացնելու պատճառով»։   

Նշենք, որ քրդական ծագումով թուրք գրող և լրագրող Լևենթ Գյուլթեքինը թուրքական «Halk TV» հեռուստաընկերության «Երկու հայացք, երկու մեկնաբանություն»  հաղորդման եթերում հայտնել էր, որ Ադրբեջանը պետություն չէ, այլ աշիրեթ է։

Բարձրագույն խորհուրդը քննարկաման է դրել Ադրբեջանի վերաբերյալ լրագրողի հայտարարությունները։ Գյուլեթեքինը բացասական արձագանքների ֆոնին,  փորձ է արել արդարանալ, որ սխալ է ընկալվել իր խոսքերը և մեկնաբանել․

«Ադրբեջանի իշխանություններին ուղվված քննադատություններիս նպատակն է ուշադրություն հրավիրել Ադրբեջանի ժողովրդի ներքին դրությանը և  ուժեղ ինստիտուցիոնալ կառուցվածքի բացակայության պատճառով առաջացած տկարությանը»։

Չնայած Գյուլթեքինի պարզաբանությանը, այնուամենայնիվ RTÜK-ը այն համոզիչ չի համարել և խորհրդի անդամները միաձայն որոշեկ են  խոշար չափի տույժ նշանակել նշյալ հեռուստաընկերությանը։

Հիշեցնենք, որ Լևենթ Գյուլթեքինը, ակնարկելով այն, որ թուրքական իշխանությունները դեռևս չեն տեղափոխվել իրենց վաղ միջնադարյան քոչվորական հասարակարգից և շարունակում են իրենց զավթողական քաղաքականությունը, ասել էր․ «Ձին հեծնած գնում են։ Եթե նայես Դևլեթ Բահչելիին (թուրքական ահաբեկչական «Գորշ գայլեր» խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ), ապա նա Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կմիացնի Ադրբեջանին, իսկ այդ տարածքների միջև գտնվող Հայաստանի տարածքները հավանաբար կգրավի»։

Գյուլթեքինը, վիճարկելով Ադրբեջանի պետություն լինելու հանգամանքը, հռետորական հարց էր բարձրացրել՝ արդյո՞ք Ադրբեջանը պետություն է, թե ոչ․

«Ադրբեջանը աշիրեթ է, այնտեղ ժողովրդավարություն չկա, իրավունք չկա։ Այնտեղ ավտորիտար վարչակազմ է, ընտրություն չկա, փողի մեջ լող են տալիս։ Դեռ մինչև այսօր մի մարդավարի պետություն չեն ստեղծել»։

Աղբյուրը` ermenihaber.amfacebook sharing button

twitter sharing button

pinterest sharing button

email sharing button



 Պիտակներ
         հակաադրբեջանական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb