Թուրքական բանակը տանկեր է տեղակայում Հունաստանի հետ սահմանին

Աշխարհ 06.09.2020   11:23   65

Թուրքական «Ջումհուրիաթ» օրաթերթը գրել է, որ այդ երկրի զինված ուժերի երկու ավոտաշարասյուն, հարավային Հաթայ նահանգի Ռեյհանլ և Կոմլու շրջաններից, որոնք գտնվում են Սիրիայի հետ Իդլիբի սահմանի մոտ, տանկեր են տեղափոխում Հունաստանի հետ սահմանային տարածք:
Հաղորդման  համաձայն,  շարասյունների նպատակակետը Էդիրնե նահանգն է, որը գտնվում է Թուրքիայի եվրոպական մասում և սահմանակից է Հունաստանին:
40 տանկ տեղափոխող շարասյունները գնացքով պետք է տեղափոխվեն Հաթայի Իսքենդերուն նավահանգստից դեպի Էդիրնե:
Վերջին շաբաթների ընթացքում Արևելյան Միջերկրական ծովում նավթի և գազի ռեսուրսների շուրջ Թուրքիայի և Հունաստանի միջև լարվածությունը և արևելյան Միջերկրական ծովի Հունաստանի ափերի մոտ Թուրքիայի կողմից տարվող  գազի հայտնաբերման աշխատանքները երկու երկրներին կանգնեցրել են ռազմական բախման եզրին:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb