Թուրքական բանակում քրդերեն երգ երգելու համար զինվորի դեմ հետաքննություն է սկսվել (տեսանյութ)

Աշխարհ 24.12.2020   12:48   50

Ներկայիս Թուրքիայի հարավային Ադանա նահանգում քուրդ երիտասարդի դեմ հետաքննություն է սկսվել՝ զինվորական ծառայության ժամանակ զորամասում քրդերեն երգ երգելու, այն տեսանկարահանելու և սոցցանցում տեսանյութը հրապարակելու համար։ 

Քուրդ զինվորի մասին տեսանյութը կարճ ժամանակ անց հազարավոր դիտումներ է ունեցել համացանցում։ Զորացրվելու հրաման ստանալուց հետո նա իմացել է, որ իր վերաբերյալ զորամասի հրամանատարի կողմից արձանագրություն  է կազմվել։ Այդ մասին նա հայտնել է քրդական «Mezopotamya Ajansı» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։ 

Քուրդ երիտասարդի խոսքով՝ զորամասից իրեն հայտնել են, որ իր դեմ հետաքննություն սկսելու պատճառն այն է, որ իբր տեսանյութում զինվորական համազգեստով է եղել։ Վերջինս մեղադրվում է «գաղտնի տեղեկությունների արտահոսքի» համար։


 Պիտակներ
         թուրքական բանակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb