Թուրքական բանակի զորավարժանքները Էգեյան ծովում

Աշխարհ 18.11.2020   18:45   28

Թուրքիայի ցամաքային, ռազմածովային ուժերն ու օդուժը համատեղ զորավարժանքներ են իրականացրել Էգեյան ծովում։ Այս մասին Twitter-ում գրառում է արել և լուսանկարներ հրապարակել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ զորավարժանքներն իրականացվել են նոյեմբերի 9-13-ը։

Դրանք անցկացվել են Թուրքիայի ցամաքային ուժերի ընդհանուր նշանակության և հարձակողական ուղղաթիռների և օդուժին պատկանող ինքնաթիռների մասնակցությամբ։ 


 Պիտակներ
         թուրքական բանակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb