Թուրքական Atak Faz-2 ուղղաթիռն 1-ին թռիչքն է իրականացրել

Աշխարհ 20.11.2019   21:05   413

Նոյեմբերի 13-ին «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» (TAI) ընկերության արտադրած T129 Atak («Աթաք») հարվածային ուղղաթիռների մոդերնիզացված Atak Faz-2 ուղղաթիռն առաջին թռիչքն է իրականացրել։

Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի Պաշտպանական անվտանգության գլխավոր վարչության (SSB) պետ Իսմայիլ Դեմիրը։

Նշվում է, որ մոդերնիզացված տարբերակի վրա տեղադրվել է վտանգի նախազգուշացնող լազերային համակարգ և այլ ռադիոէլեկտրոնային համակարգեր։

Դեմիրը նշել է, որ ուղղաթիռը գրեթե ամբողջությամբ տեղական արտադրանք է։ Հավանական է, որ դրա վրա տեղատրվել է թուրքական Aselsan ընկերության լազերային համակարգը։

Նշվում է նաև, որ փորձարկումներից հետո՝2020թ․ կեսերին, կսկսի ուղղաթիռների մատակարարումը զինված ուժերին։

razm.info-ի փոխանցմամբ՝  T129 Atak հարվածային ուղղաթիռն արտադրվել է Թուրքիայի ԶՈւ պատվերով, իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական և իտալական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ։


 Պիտակներ
         Տարածաշրջան, ուղղաթիռ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb