Թուրքական արտադրության հեռահար ՀՕՊ համակարգերը ԶՈւ-ին կմատակարարվեն 2023թ–ին

Աշխարհ 12.02.2020   21:04   203

Razm.info-ի փոխանցմամբ՝ թուրքական արտադրության հեռահար ՀՕՊ համակարգը՝ «Սիփերը» (Siper կամ «Հիսար Ու»), Թուրքիայի զինված ուժերին կմատակարարվեն 2023թ․, իսկ այս տարի հունիսին պատրաստ կլինեն տեղական «Հիսար Ա» (Hisar A) փոքր հեռահարության ՀՕՊ համակարգերը։ Այս մասին փետրվարի 10-ին հայտարարել է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրը։

ՊԱԳՎ պետն այս մասին խոսել է թուրքական Sabah թերթի հետ զրույցում։ Ըստ Դեմիրի՝ «Հիսար Ա» համակարգերը տեղակայվելու են թուրք֊սիրիական սահմանի մոտ։

Նշենք, որ այս համակարգերի խոցման առավելագույն հեռավորությունը 10-15 կմ է։

Զենիթահրթիռային սեփական համակարգի մշակումը Թուրքիան սկսել է 2011 թվականին Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարության ղեկավարած «Ցածր հեռահարության ՀՕՊ հրթիռային համակարգ» նախագծի շրջանակներում։ ՀՕՊ համակարգի արձակման կայանը և հրթիռներն արտադրում է թուրքական «Ռոքեթսան» ընկերությունը, իսկ ռադարային և ղեկավարման համակարգերը՝ «Ասելսանը»

Բացի «Հիսար Ա»֊ից, արտադրվել է նաև միջին հեռահարության «Հիսար Օ» ՀՕՊ համակարգը, որի խոցման առավելագույն հեռավորությունը 25 կմ է։



 Պիտակներ
         ՀՕՊ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon