Թուրքական «Աքընջը» ԱԹՍ-ների սերիական արտադրությունը սկսվել է
«Բայրաքթար ՏԲ 2» անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական «Բայքար» (Baykar) ընկերությունը սերիական արտադրության է դրել Աքընջը (Akıncı) տեսակի նոր հարվածային ԱԹՍ֊ները։ Դրանք շուտով կհանձնվեն Թուրքիայի ԶՈւ սպառազինությանը։
ԱԹՍ֊ի առաջին փորձնական թռիչքը եղավ 2019թ. վերջին, իսկ մինչ այդ դրա վրա փորձարկվել էին Ուկրաինայում հիմնադրված թուրք-ուկրաինական Black Sea shield ձեռնարկության մշակած ուկրաինական ԱԻ-450Տ շարժիչներով։
ԱԹՍ-ի մշակումը սկսվել է 2017թ. մայիսից: Այն սկզբնապես նախատեսվում էր գործարկել «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» ընկերության (TAI) մշակած PD 220 շարժիչով։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր