Թուրքագետ. «Հանե´ք վարդագույն ակնոցները»

Տեսանկյուն 23.07.2020   11:10   255

Թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. 

«Հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությունից հետո ես և իմ կրտսեր գործընկերներից մի քանիսը ֆիքսել էինք, որ Թուրքիայի արձագանքը, ինչ-որ առումով, աննախադեպ ակտիվ և ագրեսիվ է: Հաջորդող օրերին այդ արձագանքը էլ ավելի էր ագրեսիվանում:

Երեկ Թուրքիայի նախագահ Էրդողանը իր ելույթում նույն հարթության մեջ էր ներկայացնում Սիրիայի, Իրաքի, Լիբիայի և արդեն Հայաստանի խնդիրները. նկատենք, որ վերոհիշյալ երեք երկրներում Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալում....

Հայաստանին այդ շարքում դասելը հստակ մեսիջ էր` ռազմական ենթատեքստով, որը նույնպես, ըստ էության, աննախադեպ էր գոնե վերջին տարիներին (չհաշված վաղ 1990-ականները):

Եվ այսօր, քիչ առաջ ավարտված Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստից հետո պաշտոնական հայտարարության մեջ ասվում է. «Թուրք ժողովուրդը տեր է կանգնելու ցանկացած որոշման, որը կընդունի եղբայրական Ադրբեջանը իր արդարացի դատի շրջանակներում»....Երևի ավելորդ չի լինի այս ամենին ավելացնել ներկայումս Թուրքիայում ծավալվող հայտնի կարգախոսի` «մեկ ազգ, երկու պետություն», նոր տարբերակը` «մեկ ազգ, մեկ բանակ»....

Որպես եզրահանգում` տիկնայք և պարոնայք պատասխանատուներ․

  • հանե´ք վարդագույն ակնոցները,
  • դադարեցրե´ք ինքնախաբեությունը և ավելորդ պոռոտախոսությունը,
  • հրաժարվե´ք անտեղի և անիմաստ խաղաղասիրությունից,
  • դադարե´ք թուլացնել Հայաստանի անվտանգությունը ապահովող մեխանիզմները և դաշնակցային, բարեկամական հարաբերությունները»:



 Պիտակներ
         Թուրքագետ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb