Թուրք պաշտոնյան Դինքի մասին․ «Նա մեր երկրի բարեխիղճ զավակն էր»

Իրադարձային 20.01.2021   19:15   42

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունը Twitter-ում անդրադարձել է պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության 14-րդ տարելիցին։

Ալթունը կրկնել է Թուրքիայի իշխանությունների կողմից պնդվող այն թեզը, թե իբրև Դինքի սպանությունը կազմակերպել է այդ երկրում ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական կազմակերպությունը» (FETÖ, գյուլենական շարժում)։

Նա մասնավորապես գրել է․ 

«Հրանտ Դինքը մեր երկրի բարեխիղճ զավակն էր, Անատոլիայի (Արևմ․ Հայաստան-խմբ․) համարձակ սիրահարներից։  Նրա ճակատի քրտինքը հանուն այս հողերի էր թափվում, իսկ գրիչը միշտ եղբայրության համար թրթռում։ 14 տարի է անցել այն օրից, ինչ ստոր ահաբեկչական կազմակերպությունը՝ FETÖ-ն, խլեց Հրանտին մեզանից։ Միշտ հիշելու ենք նրա անկեղծությունն ու սերը Անատոլիայի նկատմամբ»։ 

Աղբյուրը` Ermenihaber.ampinterest sharing button


 Պիտակներ
         Դինք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb