Թուրք-իրանական սահմանին սպանվել է մեկ թուրք հատուկջոկատային

Աշխարհ 14.05.2021   11:14   68

Թուրքիայի արևելյան Աղրը նահանգում քուրդ գրոհայինների կողմից բացված կրակի հետրանքով թուրքական ոստիկանության հատուկջոկատային է սպանվել։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը: 

Թուրքիայի ՆԳՆ-ի պնդմամբ` «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության զինյալները հարձակումն իրականացրել են Իրանի տարածքից: 

Հիշեցնենք՝ PKK-ն Թուրքիայի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն։
 


 Պիտակներ
         հատուկջոկատային


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb