Թուրք-իրանական հարաբերություններում լարվածությունը խորանում է

Աշխարհ 01.03.2021   11:56   58

Թուրք-իրանական հարաբերություններում լարվածություն է առաջացել։  Թեհրանում Թուրքիայի դեսպան Դերյա Էրսին կանչվել է արտաքին գործերի նախարարություն։ Դեսպանին փոխանցվել է Իրանի բողոքի նոտան` կապված Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի այն հայտարարության հետ, ըստ որի՝ Իրանում գտնվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) մի խումբ անդամներ:

Իրանի ԱԳՆ-ում անընդունելի են համարում Սոյլուի նմանատիպ հայտարարությունը և դատապարտում այն։

Հաղորդվում է, որ ավելի վաղ Անկարայում էլ Իրանի դեսպանն էր կանչվել  Թուրքիայի ԱԳՆ՝ Իրաքի հյուսիսում Թուրքիայի բանակի հարձակումների վերաբերյալ արած հայտարարության պատճառով: Թուրքիայի ԱԳՆ-ում նրան հայտնել էին, թե Իրանի դեսպանը վերջին մարդն է, որը կարող է նման նման մեղադրանքներ հասցեագրել Անկարային։

Աղբյուրը` Ermenihaber.am

facebook sharing button

twitter sharing button

pinterest sharing button

email sharing button


 Պիտակներ
         Թուրք-իրանական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb