Թուրք գործընկերների հետ ընդհանուր շահեր ունենք Սիրիայում․ Պետդեպ

Աշխարհ 03.03.2021   14:10   49

ԱՄՆ-ը և Թուրքիան կշարունակեն կառուցողական աշխատել Սիրիայում համատեղ շահերն առաջ տանելու համար:

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը՝ պատասխանելով Իդլիբում Վաշինգտոնի և Անկարայի միջև համագործակցության հեռանկարների մասի հարցին:

«Մենք թուրք գործընկերների հետ ունենք ընդհանուր շահեր, հատկապես Սիրիայի պարագայում: Մենք շարունակելու ենք կառուցողական աշխատել Սիրիայում՝ Թուրքիայի հետ մեր համատեղ շահերը առաջ մղելու համար»,-ասել է Փրայսը:

Աղբյուրը` Ermenihaber.am
 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb