«Թուրք բժիշկների միության» նախագահը բարոյական փոխհատուցում կվճարի Էրդողանին

Աշխարհ 17.02.2021   17:10   46

«Թուրք բժիշկների միության» (TTB) նախագահ Շեբնեմ Քորուր Ֆինջանջըի դեմ քրեական գործ է հարուցվել սոցցանցում Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական գրառումներ անելու համար:

Նշվում է, որ Ստամբուլի դատախազությունը Ֆինջանջըի դեմ միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջելով մինչև 2 տարի  4 ամիս ազատազրկում: Նա մեդադրվում է «պետական պաշտոնյային հրապարակայնորեն վիրավորելու» համար:

Ստամբուլի ընդհանուր իրավասության 42-րդ դատարանում տեղի ունեցած դատական նիստին Ֆինջանջըն չի ընդունել իր նկատմամբ առաջադրված մեղադրաքը և պահանջել է իրեն անմեղ ճանաչել: 

Ֆինջանջըի փաստաբանը նշել է, որ պետք է դատարանը վերջինիս գրառումը դիտարկի խոսքի ազատության շրջանակում:

Դատարանի որոշմամբ՝ Ֆինջանջըն պետք է Էրդողանին վճարի 7.080 թուրքական լիրա (մոտ 524.000 դրամ) բարոյական փոխհատուցում։

Աղբյուրը` Ermenihaber.am


 Պիտակներ
         փոխհատուցում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb