Թուրք ազգայնական կուսակցապետը սպառնացել է Հայաստանին

Աշխարհ 06.08.2020   13:15   120

Թուրքիայի ազգայնական «Մեծ միություն» կուսակցության նախագահ Մուստաֆա Դեսթիջին իր կուսակցության կենտրոնական գրասենյակում անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին և սպառնալիքներ հնչեցրել Հայաստանի հասցեին: Այս մասին տեղեկանում ենք «Անադոլու» գործակալությունից:

Դեսթիջին, մասնավորապես, նշել է․ «Եթե Հայաստանը շարունակի իր ագրեսիան Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, շուտով տարածաշրջանում ոչ Հայաստան կլինի, ոչ էլ հայկական զորք»:

Դեսթիջին իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունների կապակցությամբ և նշել, որ «եթե Հայաստանը ցանկանում է ապրել այս տարածաշրջանում, ուրեմն Թուրքիայի և Ադրբեջանի հետ նրա բարեկամությանն այլընտրանք լինել չի կարող»:

 



 Պիտակներ
         ազգայնական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb