Տուրօպերատորները խուսափել են հարկային պարտավորություններից

Իրադարձային 01.08.2019   13:16   197
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություններ է իրականացրել դեպի Եգիպտոս ուղևորափոխադրումների շուկայում և դիմել է բոլոր ավիաըներություններին՝ նրանց կողմից գնագոյացման, ծառայությունների մատուցման հետ կապված բոլոր հարցերը պարզելու համար։

Այս մասին Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ներկայացրեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով Եգիպտոսից Հայաստան չկայացած չվերթների խնդրին: 

Ըստ նրա՝ ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ է եկել կարևոր մի հանգամանք։ 

«Մի շատ կարևոր խնդիր, որին մենք ուշադրություն ենք դարձնում. այս ավիաընկերություններն ու տուրօպերատորները փոխկապակցված ընկերություններ են, և մեր ունեցած օպերատիվ տվյալներով՝ խնդիրը նաև այստեղ է։ Հաճախ ավիատոմսի գինը կոնկրետ սպառողի համար այդքան մեծ նշանակություն չի ունենում, քանի որ նա փաթեթով է գնում, և այստեղ պետք է բացահայտենք նաև՝ արդյո՞ք հյուրանոցների համար փաթեթները ներառում են ամբողջական ծախսերը, թե՞ ոչ։ Օրինակ՝ «Էյր Կաիրո»-ի հայաստանյան ներկայացուցիչը «Անրիվա Տուրն»-է, «Ֆլայ Իջիպտ»-ինը`«Մարաթուկը»-ը  և այլն»,- ասել է Գևորգյանը։

Նրա փոխանցմամբ՝ ՏՄՊՊՀ-ն նաև տեղեկություններ ունի, որ հարկային որոշակի պարտավորություններից խուսափելով՝ այս տուրօպերատորները որոշակի առավելություններ են ստացել և հյուրանոցի գումարը տեղում առձեռն են վճարել՝ ստանալով զեղչեր և խուսափելով հարկերից: 


 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         տուրօպերատորներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon