Թումանյանի թանգարանում կնշվի բանաստեղծի 151-ամյակը

Art News 11.02.2020   11:30   944

Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակի կապակցությամբ բանաստեղծի թանգարանի միջոցառումների օրակարգը հագեցած է լինելու: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ բանաստեղծի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, միջոցառումները կսկսվեն առավոտյան 10:30-ին , հյուրասիրությամբ և կենացների մրցույթով:

Ընթերցասերները կարող են մասնակցել Գրքերի տոնավաճառին: «Ռոտոնդա» ներառական թատերախմբումը հանդես կգա ներկայացմամբ, կկայանա «Ընտանեկան փոստարկղ» կրթական ծրագրի շնորհանդես:

Արդեն կեսօրին նախատեսված է «Սիրունի՜կ, սիրունի՜կ» և «Ձեր ծանոթները» մանկական բանաստեղծությունների գունազարդ գրքի շնորհանդեսը: «Կիկոսի մահը» և «Սուտլիկ որսկանը» ստեղծագործությունների հիման վրա ներկայացմամբ հանդես կգան Երևանի էստրադային և ջազային պետական քոլեջի սաները:

Տոնական օրը կամփոփվի «Տիեզերք» բենդի մենահամերգով:



 Պիտակներ
         Թումանյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon