«Թուլուզի» 4 ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Սպորտ 25.06.2020   20:15   439

Ֆրանսիական «Թուլուզի» չորս խաղացողների մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Այս մասին գրել է թիմի պաշտոնական կայքը:

Հաղորդվում է, որ առաջիկայում կորոնավիրուսի թեստ կհանձնեն ակումբի բոլոր աշխատակիցները:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնությունում 2019-2020 մրցաշրջանն ավարտվել էր նախատեսվածից շուտ ՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով:

Ֆրանսիայի Լիգա 1-ում անցկացվել էր 28 տուր, չեմպիոն էր հռչակվել ՊՍԺ-ն: ՊՍԺ-ից բացի, ՉԼ ուղեգիր են նվաճել «Մարսելը» և «Ռենը»:



 Պիտակներ
         ֆուտբոլիստ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb