Տորոնտոյի քաղաքապետն իր աջակցությունն է հայտնել հայ համայնքին

Աշխարհ 10.10.2020   17:00   40

Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորիին մեծապես անհանգստացրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղ բնակիչերի դեմ ռմբակոծությունները, նա դատապարտել է այս հակամարտությունում ահաբեկչության ցանկացած ձև: Քաղաքապետն այս մասին նշել է իր հայտարարությունում:

«Ես խորապես տագնապած և անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող հակամարտության համար: Շատ անհանգստացնող տեղեկություններ են եղել բնակավայրերի և խաղաղ բնակչության դեմ ռմբակոծությունների մասին: Հուսով եմ, որ այս բռնությունները կավարտվեն և շուտով կհաջորդի հրադադարը»,-նշել է նա:

Քաղաքապետը հայ համայնքի հետ սգում է Տորոնտոյի նախկին բնակիչ Քրիստափոր Արթինի մահը:

Ջոն Թորին շեշտել է. «Տորոնտոյի հայ համայնքի ուժեղ ջատագովն եմ և հասկանում եմ այն ցավն ու վիշտը, որ այս շարունակական բռնությունը պատճառում է համայնքին»:

Քաղաքապետը նաև աջակցում է դաշնային կառավարության որոշմանը՝ դադարեցնելու ռազմական անօդաչու թռչող սարքերի արտահանումը:



 Պիտակներ
         Տորոնտոյի քաղաքապետ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb