Տոնոյանը վիրավորական է համարում դավաճանություն որակումը

Իրադարձային 11.11.2020   08:03   37

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վիրավորական է համարում Մոսկվայի, Երևանի ու Բաքվի միջև համատեղ հայտարարության ստորագրումը դավաճանություն ու պարտություն որակելը։ Այդ մասին նա հայտարարեց «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում։

«Մենք գործել ենք սպառազինության ու ռազմական տեխնիկայի մատակարարումների տոտալ բլոկադայի պայմաններում։ Այն, ինչ կատարվել է թիկունքային ու մարտական սպառազինության տեսակետից, կարելի է նաև հերոսամարտ համարել։ Արվել է անհնարինը»,- հայտարարեց նա։

Տոնոյանի խոսքով, ԶՈւ-ն՝ սկսած ժամկետային զինծառայողներից մինչև մոբիլիզացիոն ուժեր, գեներալներ կատարել են առավելագույնը։

«Մենք դիմադրել ենք շատ մեծ ուժի՝ Ադրբեջանի գերպառազինված զինուժին։ Եթե հարցնեք, թե մենք ինչու սպառազինված չենք եղել, ես կասեմ սպառազինված ենք եղել, բայց քանակական առումով այդ հնարավորություններն անհամեմատելի են։ Բացահայտ աջակցություն է եղել Թուրքիայի կողմից թե սպառազինության, թե զինուժի, մասնագետների կառավարիչների առումով։ Չենք մոռանում նաև հազարավոր վարձկանների մասին։ Ես վստահեցնում եմ, որ արվել է մաքսիմումը»,- ասաց նախարարը։

Տոնոյանի խոսքով, հայկական կողմն ունեցել է մեծ խնդիր հակառակորդի օդային գերակայության առումով։

«Իրադրության շատ լուրջ վերլուծության արդյունքում է կայացվել այս որոշումը»,- ասաց նա։


 Պիտակներ
         Տոնոյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb