Տոնոյան․ «Նախարարը աչքի է ընկել բացառապես տարատեսակ տրասնգենդերների հետ քննարկումներով»

Քաղաքական 17.09.2020   12:52   21

«Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման նպատակահարմարությունը չենք տեսնում, որովհետև նա իր գործունեության ընթացքում աչքի է ընկել բացառապես տարատեսակ տրասնգենդերների հետ՝ հասկանալի չէ՝ կրթության, գիտության, մշակույթի, թե սպորտի ոլորտի նյուանսները քննարկելով»,- Աժ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ ԿԳՄՍ նախարարին աշխատանքից ազատելու մասին վարչապետին  դիմելու ԱԺ որոշման նախագծի քվեարկումից առաջ:

Պատգամավորը հայտարարեց, որ խմբակցությունը բացարձակ անհարիր է համարում Արայիկ Հարությունյանի՝ նախօրեին ԱԺ ամբիոնից հնչեցրած ելույթի ավարտական հատվածը, ինչպես նաև  դրան հաջորդած գնահատականները, թե´ գրառումների, թե´ մնացած գնահատականների մասով՝ դրանք համարելով ոչ կոռեկտ և բարեկրթության սահմաններն անցնող:

Տոնոյանը բացասական գնահատեց նաև ԿԳՄՍ նախարարի կողմից Հայ եկեղեցու առարկան կրթական ծրագրից դուրս բերումը, այն դեպքում, երբ որ թե´ ազգաբնակչությունը, թե´ Հայ առաքելական եկեղեցին դեմ էին արտահայտվել դրան:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb