Թոմաս Մոր. «Ուտոպիա»

Դասեր 08.07.2020   21:15   349

Թոմաս Մոր. «Ուտոպիա» (համառոտ)

Անգլիացի հումանիստ Թոմաս Մորի (1478-1535) գրական փառքը կապված է գլխավորապես «Ուտոպիա» տրակտատի հետ: «Ուտոպիան» (հունարեն ou+topos=անտեղի) նշում է տեղը, որը չունի գոյություն: Արդեն Պլատոնը իր «Պետության» մեջ նկարագրում է կատարյալ քաղաք, որը տեղ չունի երկրի վրա: Մորի ստուգաբանական մոտեցումը կյանք է տալիս «ուտոպիա» տերմինին՝ ցույց տալով դրա անհրաժեշտությունը:

Ուտոպիայի մայրքաղաքն է Ամաուրոտոն (հունարեն amaurotos նշանակում է անհետացող): Ուտոպիայի հիմնական գետը կոչվում է Անիդրա (anhydrous=անջուր): Երկրի տիրակալը կոչվում է Ադեմ (a+demos=անժողովուրդ):

Մորին ներշնչած աղբյուրների թվում են, իհարկե, Պլատոնը, ստոիկյանները, Թովմա Աքվինացին և Էրազմ Ռոտերդամցին: Հեղինակը վառ կերպով ներկայացնում է Անգլիայի պատմությունը, ավանդույթները, ժամանակի սոցիալական դրամաները:

Գլխավոր սկզբունքները, որոնք որոշարկում են Ռաֆաել Հիտլոդեուսի առաջին դեմքով տարվող պատմությունը, մի մարդու, ով Ամերիգո Վեսպուչիի արշավախմբի կազմում եղել է Ուտոպիայում, շատ պարզ են: Մորը համոզված է (և դա որոշիչ է հումանիստների օպտիմիզմի համար), որ չարիքից խուսափելու համար բավական է հետևել առողջ բանականությանը և բնության տարրական օրենքներին:

Ուտոպիան չի ներկայացնում սոցիալական ծրագիր: Հիմնական կետը մասնավոր սեփականության բացակայությունն է: Արդեն Պլատոնը իր «Պետության» մեջ ասում է, որ սեփականությունը պառակտում է մարդկանց: Հետևելով Պլատոնին՝ Մորը շտապում է ընդհանուր դարձնել սեփականությունը:

Ուտոպիայում բոլոր մարդկանց իրավունքները հավասար են: Նրանք զբաղվում են  տնտեսությամբ և արհեստագործությամբ: Նրանք չեն աշխատում ողջ օրը կամ հարկադրանքով, այլ 6 ժամ օրեկան, որպեսզի զվարճությունների ժամանակ մնա:

Ուտոպիայի բնակիչները խաղաղասեր են և հանդուժող կրոնի տարբեր ձևերի նկատմամբ: Ժլատությունը հաղթահարելու համար ուտոպիականները վերացնում են դրամը, իսկ դրա հետ միասին նաև սարսափն ու գիշերային անքնությունը:

«Ուտոպիայի» ազդեցությունը համաշխարհային գրականության և փիլիսոփայության վրա դժվար է գերագնահատել: Այս կամ այն չափով Մորից են սովորել և նրա գրքի մասին մտածել են Ռաբլեն, Շեքսպիրը և Սվիֆթը: Բոլոր սոցիալական ուտոպիաները, Կամպանելլայից մինչև Ֆոնտենել, որպես հիմք ընդունում են Թոմաս Մորի «Ուտոպիան»: 



 Պիտակներ
         Թոմաս Մոր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb